top of page

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Mar 16, 2025
1 min read

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։


Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ԱՀ Միլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Այն կնախագահեն համանախագահները՝ Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Յացկինը և Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովը։

 
 
1/2990
bottom of page