top of page

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. Երևանի 12 վարչական շրջանում և մարզերի 79 բնակավայրում կանցկացվեն միջոցառումներ

Apr 25, 2025
1 min read

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:

Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

 
 
1/2990
bottom of page