top of page

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Բորնմութ»-ին

Dec 22, 2024
1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Բորնմութին» (0-3)։

Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացեց Դին Հոյոնսենը։ Երկրորդ խաղակեսում նախ 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Ջասթին Կլյուվերտը, ապա՝ 2 րոպե անց, հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Անտոնի Սեմենյոն։

Այս խաղից հետո «Բորնմութը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Յունայթեդը» 22 միավորով մնաց 13-րդ հորիզոնականում։

 
 
1/2990
bottom of page