Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը զգալի բարելավվել է
Mar 11, 2025
1 min read

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը բարելավվել է և կայուն է, Vatican News-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պոնտիֆիկոսը հանգիստ է քնել և գնացել է հիվանդանոցում գտնվող մատուռ՝ աղոթելու:Հիվանդանոցից հայտնել են, որ Հռոմի պապի առողջական իրավիճակի բարելավումը բժիշկներին թույլ է տվել հրաժարվել է կլինիկական պատկետրի զգուշավոր կանխատեսումից:
«Սակայն դեռևս անհրաժեշտ կլինի շարունակել դեղորայքային բուժումը հիվանդանոցային պայմաններում որոշ ժամանակով», - ասվում է հաղորդագրությունում։Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել:




















