Մաշտոցի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարը պոկվել, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա
- Elen Hovsepyan

- Oct 3, 2024
- 1 min read

Քաոսային իրավիճակ է ստեղծվել Մաշտոցի պողոտայում, հայտնում է «Հրապարակ»-ը։
Հանրային տրանսպորտը չի կարողանում առաջ շարժվել, տասնյակ մարդիկ կանգառներում սպասում են, սակայն խնդիրը չի լուծվում։
Պարզվել է, որ տրոլեյբուսի էլեկտրալարերից մեկը պոկվել, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկի վրա, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ է ստեղծվել։
Ավտոբուսներն ու տրոլեյբուսը շրջափակման մեջ են հայտնվել։




















