top of page

Ավշարում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում. վիրավորը պայմանագրային զինծառայող է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Արարտաի մարզի կայազորի քննչական բաժնի քննիչները, ինչի համար էլ սպասում են, որպեսզի նրանք ժամանեն դեպքի վայր: 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են:

bottom of page