Search
Գյումրու բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է
- Elen Hovsepyan
- 14 minutes ago
- 1 min read
«Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչը կալանավորվել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Մեր տեղեկություններով կալանավորվածը Արմեն Նասիբյանն է:
Նասիբյանը ձերբակալվել էր մայիսի 7-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ ապօրինիվարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում: