top of page

Սերժանտի աշխատավարձը հավասարազո՞ր է լինելու պարեկի բարձր աշխատավարձին, զինծառայողներից շատերը խայտառակ անհավասարությունից դժգոհ են. Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին փորձեց պարզել, թե ՀՀ ԶՈւ-ում սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափն ինչքան է լինելու։

Պատգամավորը նկատեց, որ պարեկային ծառայությունն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է՝ ի տարբերություն ԶՈւ ծառայողների։

«Զինծառայողներից շատերը, ովքեր նաև մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափն ինչքա՞ն է լինելու և արդյո՞ք հավասարազոր է լինելու պարեկային ծառայողի աշխատավարձին, որ հիմիկվանից մարդիկ պատկերացնեն»,-դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց պատգամավորը։

Փոխնախարարը նշեց, որ կարող է միայն թվերը հնչեցնել՝ առանց համեմատության, քանի որ չգիտի, թե պարեկներն ինչքան են ստանում։

«Մեզ մոտ կան խմբեր՝ 7,4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 220 000, իսկ ատեստավորվելու դեպքում կլինի մոտավոր 490 000 դրամ։ 9.8 խմբի սերժանտի համար՝ նվազագույնը 362 000 դրամ, ատեստավորվելու պարագայում՝ շուրջ 630 000 դրամ, իսկ 9.9 խմբի համար՝ մոտ 400 000 դրամ, ատեստավորվելու դեպքում՝ 670 000 դրամ»,-ասաց նա։

1/2102
bottom of page