top of page

Մենք ամեն կերպ սատարելու ենք մեր զինծառայող եղբայրներին. Հովհաննես Ծառուկյան

Apr 21, 2025
1 min read

Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով Հովհաննես Ծառուկյանն այցելել է Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։

«Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում։

Խոնարհում, փառք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։

Թող Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի մեր ժողովրդին և հայրենիքին»։

 
 
1/2990
bottom of page