top of page

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց բացահայտման փոխարեն հուշաքար տեղադրեց. Թագուհի Թովասյան

Mar 1, 2025
1 min read

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր մարտի 1-ն է. ոչ միայն գարնան առաջին օրը, այլև իմ հիշողության մեջ 2008 թվականից հետո այս օրը մնում է Երևանի կենտրոնում գրանցված 10 մարդկանց սպանությունների արյունալի օր:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց ու բացահայտման փոխարեն քաղաքապետարանի դիմաց այդ առիթով հուշաքար տեղադրվեց:

Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն, և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ: Վերջին տեղեկությունն այս մասով այն է, որ նախաքննություն է ընթանում: Քննեք...

Եւ այսպես, «հատիկ-հատիկ» բոլոր խոստումները ձախողելով իշխանություն է պահում՝ ստի վրա հիմնված»,- նշել է նա:

 
 
1/2990
bottom of page