Մյանմայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Mar 28, 2025
1 min read
7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի տարածքում, ցնցումները զգացվել են հարևան 5 երկրներում, այդ թվում Թայլանդում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Բանգկոկի քաղաքապետարանի ցուցումով՝ բարձրահարկ շենքերի բնակիչները տարհանվել են։ Քաղաքային մետրոն չի աշխատում։
Մյանմայում և Թայլանդում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։




















