«Փորձում է վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին և հոգեխանգարմունքի հասցնել հայ ազգին»․ Ոսկան Սարգսյան
- Elen Hovsepyan
- 21 hours ago
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի անվտանգային վիճակը շատ մտահոգիչ է, տնտեսական վիճակը՝ կայուն ծանր, Հայաստանի պետական պարտքը՝13,6 միլիարդ դոլար։ Այս մեծ հիմնահարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում եկեղեցիները չուլաններ է ասել։ Համացանցում դրան հակադարձելով՝ նրան հիշեցրել են 3-րդ մասի իր տան անմխիթար վիճակը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները չուլաններ անվանում։ Կարծում եմ՝ փորձում է վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, որը համարձակ պատասխան է տվել Ադրբեջանին։ 2-րդ, ուշադրություն է շեղում Հայաստանի համար կարևոր խնդիրներից։ 3-րդ, զգայացունց թեմաներ արծարծելով՝ փորձում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, քանզի նրա վարկանիշը շատ է իջել։ 4-րդ, հետևողական կերպով փորձում է հոգեխանգարմունքի հասցնել հայ ազգին»։