top of page

«Այսօր էլ ԶՈՒ-ում փոփոխությունները շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները»․ Տիգրան Աբրահամյան

May 5, 2025
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա և շատ արագ դասական համարվող մոտեցումներն ու տակտիկական, ինժեներական լուծումները դառնում են ոչ արդյունավետ:


Մի քանի օր առաջ, իր հրապարակային ելույթում Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ապրիլյան պատերազմից հետո վերլուծվել է պատերազմի վարման, սպառազինության և նոր իրավիճակի բերած իրողությունները, կազմվել զինված ուժերի զարգացման և արդիականացման 7-ամյա պլան, որի առանցքում մի քանի հազար ԱԹՍ-ների գնումն է եղել:


Խոսքը վերաբերվում է 2017 թվականին ընդունված փաստաթղթին, որի առանցքում բանակի տեխնոլոգիական վերափոխումներն էին:


Ավելի ուշ, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, նոր իշխանությունը փոխեց այդ ծրագիրը` շեշտը դնելով այնպիսի փոփոխությունների վրա, որոնք արագ փիառ խնդիրներ էր լուծում` ՍՈՒ-30` հայտնի սելֆիներով, «ելակային հեղափոխություն» և այլն:


Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:


Այսօր էլ ԶՈՒ-ում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները` անընդհատ խորացնելով առկա խնդիրները»:

 
 
1/2990
bottom of page