top of page

Հոլանդի գոլը հաղթանակ պարգևեց Նորվեգիային, իսկ Շեշկոյի հեթ-տրիկը՝ Սլովենիայի հավաքականին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 10, 2024
  • 1 min read
ree

Նորվեգիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում այսօր սեփական հարկի տակ հաղթեց Ավստրիայի հավաքականին։

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ սկանդինավյան թիմի։

Նորվեգացիների կազմում նախ աչքի ընկավ Միրեն, իսկ հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Զաբիտցերը։ Հանդիպման 80-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այս խմբի մյուս խաղում Սլովենիան Բենջամին Շեշկոյի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։

Երկրորդ տուրից հետո Նորվեգիան և Սոլվենիան ունեն 4-ական միավոր, Ավստրիան և Ղազախստանը՝ մեկական։

Այլ արդյունքներ

Մոնտենեգրո-Ուելս / 1-2

Ռումինիա-Լիտվա / 3-1

Կիպրոս-Կոսովո / 0-4

1/2410
bottom of page