ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը
Apr 18, 2025
1 min read
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի համատեքստում։ Նա ընդգծել է, որ իրենց վերջին խոսակցությունն այս թեմայի շուրջ էր, գրում է WSJ-ը։Ինչպես հայտարարել է հատուկ բանագնացը բանակցություններից հետո, Ռուսաստանը կկարողանա պահպանել «որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը»։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հետաքրքրված են այս շրջաններով: Բայց եթե դրանցից մի քանիսը հիմնականում ռուսախոսներով են բնակեցված, ապա միգուցե Ուկրաինան կարող է ավելի քիչ մտահոգված լինել դրանցով», - ենթադրել է Ուիթքոֆը:




















