«Ուրիշ դպրոցներում հին դպրոցների պոլի փետերը երեխաներն իրենց հետ բերել էին, լավ եք արել, առել եք»․ Նիկոլ Փաշինյան
Mar 1, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
«Ընդհուպ սենց բաներ լավ եք արել, որ առել եք, որովհետև նախորդ դպրոցներ, որ գնացել էինք, նախորդ դպրոցներից կներեք արտահայտությանս, պոլի փետերը երեխաները իրենց հետ բերել էին»,- նշեց Փաշինյանը՝ նկատելով նոր հատակմաքրիչները։
Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ:




















