top of page

ՍԱ ԿՈՄՊՐՈՄԻՍԱՅԻՆ ՏԵՔՍՏ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Mar 13, 2025
1 min read

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ՔՊ գրասենյակի մոտ քիչ առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը։



Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետներին, Փաշինյանն ասաց. «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ են քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մերն ունենք, ենթադրում եմ, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք այդ պատկերացումները մոտեցնել»:





 
 
1/2990
bottom of page