ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԵՐԵՒԱՆՑԻՆ» ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԸ ՉԳԻՏԵՐ

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը նոր հետապնդումներ է իրականացնում՝ նրա նկատմամբ նոր մեղադրանքներ առաջ քաշելով : Տեղեկացանք, որ Վարդան Ղուկասյանին այս անգամ մեղադրում են Գյումրիում կինոթատրոն բացվելու մեջ :
«Երկրաշարժից հետո Գյումրին միայն գյումրեցիներն են հիշում. տասնյակ հազարավոր դոմիկներ, երևի նույնքան առնետներ ու կատաղած շներ, անանցանելի և մութ ճանապարհներ, գործազրկություն և մահացություն։ Այո’, այդ տարիներին «երևանցին» Գյումրիի տեղը չգիտեր, ոչ էլ իմացել է՝ ինչ վիճակում է եղել քաղաքը։ Այսօր, այդպիսի մի անտեղյակ դատախազ մեղադրում է Վարդան Ղուկասյանին նաև նրա համար, որ գավառի վերածված Գյումրիում իր օժանդակությամբ կինոթատրոն է բացվել և քաղաքային առանց այն էլ աղքատ բյուջեի ուսերից թեթևացել է տարեկան 60 միլիոն դրամի ծախս»,-նշում է նախկին քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը օրեր առաջ ապօրինի զենք- զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց, ապա նույն օրը ազատ արձակվեց :




















