top of page

Ռուսաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել Վրաստանի դիրքորոշման առնչությամբ

Jun 25, 2024
1 min read

Վրաստանը չի ցանկանում վերածվել Ռուսաստանի դեմ օգտագործվող հարթակի, Վրաստանի այդ մոտեցումը դրական է անդրադառնում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։  

«Վրաստանն ավելի ու ավելի է իրեն դրսևորում որպես անկախ, ինքնիշխան պետություն, որը ձգտում է խաղաղության մեջ ապրել իր հարևանների հետ։ Նրանք չեն ցանկանում, որ  իրենց օգտագործեն՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ նախագծելիս։  Այս մոտեցումը դրական է անդրադառնում, մասնավորապես Մոսկվայի և Թբիլիսիի առևտրատնտեսական հարաբերությունների վրա, որոնք աճ են արձանագրել, օրինակ, զբոսաշրջության ոլորտում։ Երկու երկրներն էլ ձգտում են դրան»,- մասնավորապես, ասել է Օվերչուկը։

1/2990
bottom of page