Փաշինյանը իր իշխանության 7-րդ տարում էլ դեռ ընտրազանգվածին կերակրում է «Բրաբուս առ Բրաբուս, Յաշիկ առ Յաշիկ» թալանը հետ բերելու խոստումով

«Վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում։ Ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր ենք վերադարձնելու, Բրաբուս առ Բրաբուս, «Յաշիկ առ Յաշիկ»,- այս մասին Գյումրիում հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով, Գյումրու արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։
«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը:




















