«Փաշինյանին համեմատում եմ Վազգեն Սարգսյանի հետ․ նրան սպանեցին, տեսնենք՝ այստեղ ի՞նչ կլինի»․ Հովիկ Աղազարյան
Mar 26, 2025
1 min read
«Ես Նիկոլ Փաշինյանին համեմատում եմ պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հետ... Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ։ Սպանեցին։ Ստեղ տեսնենք՝ ի՞նչ կլինի վերջը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազն ԱԺ-ում այսօր ներկայացրեց Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Պատգամավորն իր խոսքում նշել էր, որ ենթարկվում է քաղաքական ճնշման և որ Նիկոլ Փաշինյանն իրեն մեկուսացնում է, քանի որ շատ հարցերում ընդդիմացել է վարչապետին։




















