Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող պետք է բերի երեք մարդ. ՔՊ-ն վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց
Mar 28, 2025
1 min read
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դիտորդների ու Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակից նախընտրական շտաբների համար հայտարարություն է տարածել։
«Այսօր՝ ժամը 17:55-ին, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի համայնքային աշխատողներին հրահանգված է ներկա լինել Գյումրու թատրոնի շենքի մոտ՝ ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին. ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ:
ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով:
Արժանապատիվ գյումրեցին մերժելու է ՔՊ-ին և նրա թեկնածուին»,- գրել է նա:




















