top of page

Ո՞ւմ համար են պետբյուջեի հաշվին գնել 4,5 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիա և 600 000 դրամի ծաղիկ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 minutes ago
  • 1 min read

Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 միլիոն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3 000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ, գրել է «Փաստինֆո»-ն։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։

ԱՄՆ էին մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։

Փոխարենը փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն։

1/2117
bottom of page