top of page

Նագասակիի ռմբակոծության տարելիցի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է աճող միջուկային սպառնալիքի մասին

Aug 9, 2024
1 min read

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ աշխարհը կանգնած է միջուկային զենքի կիրառման և որպես ճնշման գործիք օգտագործելու սպառնալիքների առջև։ Այդ մասին նա հայտարարել է Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում։

«Միջուկային զենքը որպես ճնշման գործիք օգտագործելու սպառնալիքը կրկին ցույց տվեց իր դեմքը»,- ասել է Գուտերեշը։ Նա կարծիք հայտնեց, որ աշխարհում պառակտումը խորանում է, նկատվում է նաեւ պետությունների միջեւ վստահության մակարդակի նվազում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին հանդես եկավ միջուկային զենքից լիակատար հրաժարման օգտին։

1/2990
bottom of page