top of page

Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 9, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 8-ին Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ «ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 19։35-ին մայրը հայտնաբերել է որդու՝ Ա. Ն-ի դիակը, որի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել։

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 15։00-ին նշված տան ննջասենյակում Գ. Հ-ն մուրճով մի քանի անգամ հարվածել է Ա. Ն-ի գլխին, ով տեղում մահացել է, հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի։Գ. Հ-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը հայտնաբերվել է տան նկուղում։

Պարզվել է՝ Գ. Հ-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել է ոսկյա շղթան և վաճառել, իսկ գումարի մի մասով կատարել է գնումներ։

1/2411
bottom of page