top of page

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ֆեդերացիայից։

Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին.

«Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։

Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ երեկ կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով:

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը, մինչդեռ, պահանջում է Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

1/2412
bottom of page