«Այսքան անհայրենիք, այսքան անԱստված և այսքան տմա՞րդ»․ Վահագն Չախալյան
Oct 14, 2024
1 min read

Քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա նորմալ չէ, սա անգամ աննորմալ չէ… Սա ոչ էլ նիկոլի դեգրատացված ուղեղի և մարմնի մասին է։ Սա Արցախի համար չվերջացած պատերազմի մասին է, Ուկրաինայի պատերազմի մասին է, Սիրիայի չվերջացող պատերազմի մասին է, Լիբանանի, Պաղեստինի ցեղասպանության և Հայաստանյան փառատոնների մասին է։ Սահմանին ունեցած զոհի և թիկունքում կայծեր-կայֆերի մասին է… Լավ դուք խի՞ղճ չունեք, խիղճ չունեք, չունեք, լավ, վա՞խ էլ չունեք… Տո լավ, վախի հերն էլ անիծած, բաքվի բանտերում գտնվող գերիների ցավերի ձայնը և հառաչանքները լսելու չունե՞ք… Այսքան անհայրենիք, այսքան անԱստված և այսքան տմա՞րդ»։




















