top of page

«Ինչո՞ւ են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն». Անուշ Պողոսյան

Feb 20, 2025
1 min read

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակից թռածը»2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների: Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տրիապետում, քանի որ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ:Եվ ահա ուսումնասիրելով Արտակ Ջումայանի ինքնակենսագրականը, որը նախարարության պաշտոնական կայքում է, պարզվում է, որ Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում՝ որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքայն գործունեությունը աղերս չի ունեցել ընտանեկան բժշկության հետ: Եվ հիմա ամենակարևորըԱրտակ Ջումայանը մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հեղափոխությունից հետո ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն զորակոչվելու փոխարեն ստացել է պաշտոն, այնուհետև 2019 թվականին, երբ լրացել է 35 տարին, հաշվառվել է Կոտայքի մարզի զինվորական կոմիսարյատում։ Առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխանը պիտի տան զինվորական դատախազությունը, Ազգային անվտանգությունը, ՀՀ կառավարությունը։1․ Ինչո՞ւ 2018 թվականին Արտակ Ջումայանը չի հաշվառվել,2․ Որպեսզի 2006 թվականին ՌԴ-ի կողմից զինվորական կոչումը ՀՀ-ում ընդունվեր, պետք է Արտակ Ջումայանին քաղաքացիություն շնորհեր ՀՀ Նախագահը, սակայն այդ հրամանագիրը ես չգտա։ Ինչպե՞ս է նա դարփձել ՀՀ պահեստազորի սպա։3․ Ինչո՞ւ են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն, որը ենթադրում է գաղտնիություն պարունակող բազմաթիվ փաստաթղթերի հետ աշխատանք:4․ Ինչո՞ւ է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և «քանդում» ընտանեկան բժշկությունը մարզերում:Հ․Գ․ Ես փաստաբան չեմ, պարզապես պետական կառույցներում ամեն ինչ խառնվել է»:

 
 
1/2990
bottom of page