top of page

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Apr 27, 2025
1 min read

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ 



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ, քաղաքացիական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել ու հասնելով Ծաղկունք բնակավայրի վարչական տարածք, նկատել են վարորդի զանգով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային ու կագնեցրել են այն և վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, դրանից հետո վարորդը ահազանգել է 1-02։



Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու քննիչները: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 
 
1/2990
bottom of page