ՔՊ-Ն ՇՏԱՊ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ. Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ
Mar 13, 2025
1 min read

ՔՊ-ն նիստ է անցկացնում, քիչ անց կժամանի նաեւ ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները գնում են իրենց գրասենյակ։
Հիշեցնենք` քիչ առաջ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Երեւանն ընդունել է Բաքվի պահանջները եւ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը: Հայկական կողմը նաեւ Բաքվին մեղադրեց միակողմանի հայտարարություն տարածելու մեջ՝ նշելով, որ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հավանաբար, քննարկումները ծավալվելու են Բաքվի պահանջների եւ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։




















