Կյանքից հեռացել է Յուրի Գրիգորովիչը
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
98 տարեկան հասակում մահացել է բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Գրիգորովիչի օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովին։
Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927թ․ հունվարի 2-ին՝ Լենինգրադում, որտեղ էլ սովորել և ավարտել է պարարվեստի ուսումնարանն, ապա՝ ընդունվել Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (այժմ՝ Մարիինյան)։
Մինչև 1961 թ․ եղել է մենակատար, այնուհատև՝ նույն թատրոնում հանդես եկել բեմադրություններով։ 1964-1995թթ Գրիգորովիչը եղել է Մեծ Թատրոնի գլխավոր բալետմեյստերը, իսկ 2008թ․ սկսած եղել է նույն թատրոնի փորձավարը։