top of page

Նավակ ճոճողները ու նրանց վարքը էն լավագույն ցուցիչն ա, որ սրանք 7 տարվա մեջ տենց էլ չլրջացան, չմեծացան, նույն ակտիվիստը մնացին

Apr 2, 2025
1 min read

Իրականում նավակ ճոճողները ու նրանց վարքը էն լավագույն ցուցիչն ա, որ սրանք 7 տարվա մեջ տենց էլ չլրջացան, չմեծացան, չզգացին պաշտոնավարման պատասխանատվությունը: Ոնց ալկաշ ակտիվիստ կային, տենց էլ մնացել են ու անցած 7 տարիները 7%-ով չեն կրթել սրանց, չեն հասունացրել:

Իրանք նույն պոպուլիստն են, նույն անպատասխանատուն: Մի 2 բաժակ խմելուց հետո էլ ընդհանրապես մոռանում են իրենց ներկա կարգավիճակը, որովհետև մարդն ա պաշտոնին պաշտոն դարձնում, ոչ թե պաշտոնը մարդուն՝ մարդ: Իրանք ԱԺ պատգամավոր են վկայականում, ոչ թե իրենց ուղեղներում: Ընդեղ իրանք ասֆալտին վեր ընգնողներ, փողոց փակողներ են:

Իրանք անպատասխանատու ակտիվիստ են մնացել պետական կառավարման, արտաքին քաղաքականության ու տնտեսության զարգացման մեջ: Իրանց ակտիվիստի պահվածքը դժբախտությունների շարք բացեց հայ ժողովրդի ու Հայաստանի համար, որի վերջը չի էլ երևում:

Էս են սրանք ու էս ա սրանց ընտրողների որակը:

 
 
1/2990
bottom of page