top of page

Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ջրերը պարզվելու են. և՛ Նիկոլը չի լինի, և՛ այս ավանտյուրիստական քաղաքականությունը․ Արամ Մանուկյան

May 1, 2025
1 min read

«Արևմուտքն ունի իր խնդիրները. Հայաստանը կարող է դառնալ տարածք այդ խնդիրները լուծելու համար։ Օրինակ՝ Ալիևը Չինաստանում այնպես է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ կարծեք արդեն իրենցն է, իրենք էլ «միջանցքի» վրա նախագծեր են պլանավորում. սա Հայաստանի իշխանության՝ թուրքերին տրվելու հետևանքով է։ Իրենք մոռացե՞լ են 44-օրյա պատերազմին հայերը ում զենքով, ում տեխնոլոգիաներով սպանվեցին, ամենը մոռացել են, աչք են փակում, և իրենց իշխանության պատվարը դարձնում են Թուրքիային»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ես, իհարկե, դեմ չեմ Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք այն ուժն ենք, որ 90-ականներից ասում ենք՝ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ պետք է ստեղծել, բայց ոչ այս ձևով. բանակցություններում փոխադարձության էլեմենտ պե՞տք է լինի, թե՞ ոչ. սա ֆուտբոլ է՝ մեկ դարպասով»։

Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ Ուկրաինայի խնդրի լուծմամբ Ռուսաստանն ակտիվանալու է մեր տարածաշրջանում. «Ես այս իշխանության փոխարեն բազմավեկտոր քաղաքականություն կվարեի, մինչդեռ այս իշխանությունը փակուղի է մտցրել Հայաստանը։ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ջրերը պարզվելու են. և Նիկոլը չի լինի, և այս ավանտյուրիստական քաղաքականությունը»։

 
 
1/2990
bottom of page