top of page

Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են

Aug 7, 2024
1 min read

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է, որ  եղբորը՝ Արամին կրկին ձերբակալել են։

«Դատարան ներկայացնելու նպատակով։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը»,-մանրամասնել է Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ արացախցի փաստաբանն ահազանգել էր, որ պարեկային ծառայության աշխատակիցները բռնության են ենթարկել եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, արցունքաբեր գազ են փչել եղբոր աչքերին։ՆԳՆ-ից ի պատասխան հայտնել էին՝ անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք։ Սրան ի պատասխան Ռոմեն Երիցյանը հրապարակեց տեսանյութ։

Արամ Երիցյանը ձերբակալվել էր, նախաքննական մարմինը նրան կալանովերոլւ միջնորդություն էր ներկայացրել։  Օգոստոսի 5-ին կայացած նիստում Դդատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել էր Երիցյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, իսկ ձերբակալումը  ճանաչվել էր ոչ իրավաչափ։

1/2990
bottom of page