top of page

«Հուսով եմ՝ կբացառվեն ՌԴ դեսպանատան կողմից սորոսականների հետ համագործակցության դրսևորումները»․ Նարեկ Մալյան

Jan 4, 2025
1 min read

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի պարոն դեսպան, վերջերս հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Ջորջ Սորոսից և ով 2018 թվականի հեղափոխությունից հետո այցելում էր Արսեն Խառատյանի տուն, ծրար փոխանցում նրան, պաշտոն խնդրում նրանից:Ցավով եմ նշում, բայց այդ մարդուն՝ Անդրանիկ Թևանյանին ռուսական որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել որպես ընդդիմադիր՝ հաշվի չառնելով, որ վերջինս զրոյական աջակցություն ունի հանրության շրջանում և նրա քաղաքական կարիերայի պիկը եղել է և կմնա Երևանի ավագանու ընտրություններում խայտառակ պարտությունը: Հանրության շրջանում Անդրանիկի աֆիլյացիան ՌԴ դեսպանատան հետ վնասում է հայ-ռուսական բարեկամության իրական ոգուն և առաջացնում է առնվազն տարակուսանք: Հուսով եմ՝ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպանատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները: Սորոսից վարձատրվող մարդիկ չեն ունենում հայրենիք, չեն կարող ունենալ սկզբունքներ»

 
 
1/2990
bottom of page