top of page

Սիրիան նոր արտգործնախարար ունի

Dec 21, 2024
1 min read

Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն արտաքին գործերի նախարար է նշանակել Ասադ Հասան աշ-Շիբանիին:

Նշվում է, որ կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում Աշ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:

Աշ Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է` Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Նա Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչական կրթություն:

 
 
1/2990
bottom of page