Արմեն Գրիգորյանը հաստատվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում
Sep 26, 2024
1 min read

Արմեն Գրիգորյանը հաստատվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը 5 տարի ժամկետով ռեկտոր էր ընտրվել սեպտեմբերի 6-ին կայացած մրցույթիարդյունքում։
«Իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Գրիգորյանը:




















