top of page

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Սևանի հանգստյան գոտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18, 2024
  • 1 min read
ree

Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է եղել Գեղարքունիքի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։

1/2412
bottom of page