ՍԻՐԵԼ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՄ ՀԱՄԱՐԵԼ
- Elen Hovsepyan

- Jan 23
- 1 min read

«Սա մեր հայրենիքն է, սա մեր պետությունն է, ես սիրում եմ մեր հայրենիքը, սիրում եմ մեր պետությունը, սիրում եմ մեր բոլոր պաշտոնյաներին, սիրել եմ Ռոբերտ Քոչարյանին, որին երբեք չեմ համարում ՀՀ նախագահ, սիրել եմ Սերժ Սարգսյանին ու երբեք չեմ համարել ՀՀ նախագահ։ Եթե այդ հանգամանքների բերումով ես կնստեմ իմ հայրենիքի բանտում, ես դա էլ հաճույքով կանեմ»,- այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը :
«Նիկոլ Փաշինյանին էլ սիրել եմ, բայց հիմա այդքան չէ։ Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում»,- ասել է նա:




















