top of page

Նիգերիայում զինված գրոհայինները ներխուժել են ֆերմերային համայնք և սպանել առնվազն 15 մարդու

  • 2 days ago
  • 1 min read


Առնվազն 15 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգում ֆերմերային համայնքի դեմ զինված գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնել է Associated Press-ը։

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ Թալատա-Մաֆարա շրջանում, նահանգի՝ բռնությունից ամենից շատ տուժած շրջաններից մեկում։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Ազգային խորհրդարանի պատգամավոր Աբդուլազիզ Յարին տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական հարձակում»։ Զոհվածների հուղարկավորության ժամանակ տեղի վարչակազմի ղեկավար Յահայա Յարին կոչով դիմել է Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուին և պաշտպանության նախարարի տեղակալին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային սպանությունները դադարեցնելու համար։

Սա տարածաշրջանում նմանատիպ առաջին հարձակումը չէ։ Ավելի վաղ՝ հունիսին, զինված անձինք Զամֆարա նահանգի մեկ այլ շրջանում դաշտերում աշխատելու ժամանակ սպանել էին 17 ֆերմերի և վիրավորել ևս առնվազն 13 մարդու։

Նիգերիայի հյուսիսը երկար տարիներ շարունակում է մնալ զինված բռնության ճիրաններում։

ՄԱԿ տվյալներով՝ ապստամբների և զինված հանցավոր խմբավորումների գործունեության հետևանքով հազարավոր մարդիկ զոհվել են, միլիոնավորները ստիպված են եղել լքել իրենց տները։ Երկրի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններում գործում են ավազակախմբեր, որոնք զբաղվում են մարդկանց առևանգմամբ՝ փրկագին ստանալու նպատակով, ֆերմերներից շորթումներով և օգտակար հանածոների ապօրինի արդյունահանմամբ։

Չնայած նախագահ Բոլա Տինուբուի վարչակազմի՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու բազմակի խոստումներին, տարածաշրջանում բռնության մակարդակը շարունակում է բարձր մնալ։

 
 
1/2808
bottom of page