top of page

Հրապարակվել է Պուտինի Ադրբեջան այցի ծրագիրը

Aug 18, 2024
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բաքու, որտեղ պետական ​​այցով կլինի օգոստոսի 18-19-ը։

Ռուսաստանի ղեկավարի ժամանակացույցում հիմնական պաշտոնական և աշխատանքային միջոցառումները նախատեսված են օգոստոսի 19-ին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահը ծաղկեպսակ կդնի Հեյդար Ալիևի գերեզմանին և կայցելի այսպես կոչված «Շեհիդների ծառուղի»։

Պուտինի այցի ծրագիրը կսկսվի նախագահ Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպման արարողությամբ։

Նախատեսվում է, որ նրանք նախ կհանդիպեն նեղ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով։

Բանակցությունների երկու փուլի արդյունքում կընդունվի առաջնորդների համատեղ հայտարարությունը, կստորագրվեն մի շարք միջկառավարական և այլ փաստաթղթեր։

1/2990
bottom of page