top of page

Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 2, 2024
  • 1 min read
ree

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

1/2407
bottom of page