«Քրեական բարքերը քրեորեն պատժելի են». Գևորգ Պապոյան
Jul 28, 2025
1 min read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»:
Հիշեցնենք՝ իշխանական լրատվամիջոցները նախօրեին տեսանյութ էին տարածել՝ գրելով, որ Գյումրու երգող շատրվաններում հնչել է «Доля Воровская» երգը:




















