top of page

«Փաշինյանը 100 կմ ճանապարհ անցնելու համար պարալիզացրել էր Գյումրի-Երևան մայրուղին»․ Դերենիկ Մալխասյան

Jun 21, 2025
1 min read

Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից: Յուրաքանչյուր խաչմերուկին, ամեն թփի տակ մի քանի ոստիկան էր կանգնած: Մարալիկից սկսած մինչև Երևան ոստիկանները կարող էին ձեռք ձեռքի տված քոչարի պարել: Տպավորություն էր, թե Հայաստան ինչքան ոստիկան կա, հսկում է այդ 100 կիլոմետրանոց հատվածը: Ոսկեվազի խաչմերուկից էլ ճանապարհը փակել էին` վարորդներին ուղղորդում էին Օշականով Երևան հասնել: Մտածեցի, թե խիստ վտանգավոր հանցավոր խումբ են փնտրում, մի ահասարսուռ հանցագործություն է կատարվել:


Բայց պարզվեց, որ ոչ թե հանցագործ են փնտրում, այլ ապահովում են ժողվարչապետի անդորրն ու անվտանգությունը: Պարզվեց, որ այսօր Փաշինյան Նիկոլը Աննայի հետ «Կրթելը նորաձև» էր անում Մարալիկում: Բայց այնքան վախեցած է, որ 100 կմ ճանապարհ անցնելու համար պարալիզացրել էր մի ամբողջ մայրուղի»:

 
 
1/2990
bottom of page