top of page

«Զելենսկին առաջիկայում ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»»․ Պոդոլյակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին մոտ օրերս ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»։ Նրա խոսքով, հիմնական ուղղություններն արդեն ներկայացվել են։


«Կարևոր է հասկանալ, թե պատերազմի որ փուլում ինչ ենք անում։ Կարծում եմ՝ նախագահը բավականին արդյունավետ կներկայացնի այն»,- ասել է Պոդոլյակը։


Սեպտեմբերի կեսերին նա հայտնել էր, որ «չկան տարածքներ հանձնելու, հակամարտությունը սառեցնելու հայեցակարգեր»։


Հիշեցնենք՝ Զելենսկին իր «հաղթականի ծրագիրը» ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

1/2408
bottom of page