top of page

Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան

May 2, 2024
1 min read

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․  «Հաջորդ Ազգային ժողովում մի մանդատ ունենալու համար պայքարի ելած փսևդոդեմոկրատներն իրար հերթ չտալով՝ Տավուշի մարզի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը վերագրում են օտար միջամտությանը: Այդ խոսույթը և վարքն ուղղակի խայտառակություն է և դատապարտելի:

Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:

Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհամաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»:

1/2990
bottom of page