top of page

Դիմում եմ այսօրվա իրավիճակի դեմ պայքարող մարդկանց, մի՛ հոգնեք ներկայացնել և բացատրել․ Բեքարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 3, 2024
  • 1 min read
ree

«Դիմում եմ մեր ընկերներին, գործընկերներին, այսօրվա իրավիճակի դեմ պայքարող մարդկանց, մի՛ հոգնեք ներկայացնել և բացատրել»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը՝ երեկ և այսօր» խորագրով համաժողովի ընթացքում ասաց  «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Բոլորը  պատկերացնում են, հասկանում են ՝ ոնց կարող է այդ սուտը ներծծվի, ազդի մտածելակերպի վրա, այս ամենը կա, կա նաև արժեհամակարգի վրա քայքայումն ու փլուզումը։

Եթե մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, որ մի օր կարելի է հայտարարել՝ Արցախը կորցրել ենք Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում, հետո մի օր հայտարարեց՝  Արցախը կորցրել ենք Լիսաբոնյան գագաթաժողովում, մի օր էլ ասաց՝  Արցախը կորցրել ենք դեռ Արցախի համար պայքարը չսկսած․․․»,- ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ հասրակության ստվար հատված չի պատկերացնում, որ պետության ղեկավարը կարող է մարդկանց աչքերին նայել և ստել։

«Մարդիկ սովոր չեն և չեն ընկալում, որ պետության ղեկավարը կարող է սեփականան հանրությանն ապուշի տեղ դնելով ստել։ Սրա իրական հակաթույնն՝ ամենօրյա աշխատանքն է»,- ասաց նա։

bottom of page