Վորկուտա-Նովոռոսիսկ գնացքի 9 վագոն ռելսերից դուրս է եկել , զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է
- Elen Hovsepyan

- Jun 26, 2024
- 1 min read

Վորկուտա-Նովոռոսիսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն գծերից դուրս է եկել Կոմիի հատվածում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռուսական երկաթուղիներին»:
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ծառայությունները, իսկ ուղևորներին ցուցաբերվում է օգնություն, հայտնում են ընկերությունից։
Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս հատվածով գնացքների երթեւեկությունը դադարեցվել է։




















