Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը Մադրիդում վայելում են իրենց հանգիստը
- Elen Hovsepyan

- Aug 4, 2024
- 1 min read

Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը Մադրիդում վայելում են իրենց հանգիստը։ 30-ամյա թխահեր կինն Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ինչպես իր սլացիկ կազմվածքը, այնպես էլ թանկարժեք աքսեսուարները։
Զբոսանքին Ջորջինան ջինսե շորտեր և մարմնագույն կրծկալաշապիկ (bustier) է հագել՝ կերպարը լրացնելով Hermes-ի Birkin պայուսակով, նույն ապրանքանիշի կաշվե գոտիով, ինչպես նաև գոհարապատ մատանիներով և Cartier ապարանջանով։
Նա միաժամանակ տեսանյութ է հրապարակել, որտեղ Կրիշտիանուն սպիտակ շքեղ Rolls-Royce-ում լուսանկարվելու համար կեցվածք է ընդունում։




















