top of page

«Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան

Jan 14, 2025
1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ տարեց թոշակառու ազգականս 100 դրամանոցով փորձել է Թելսելի սարքից տոմս վերցնել։ Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել։


Մոտը այլ մանր չի եղել, մտել է կողքի խանութ, թղթադրամ չեն մանրել, ստիպված ինչ-որ բան է գնել, որ մանր տան։


Հետո քայլել է մինչև հաջորդ կանգառ, 200 դրամանոց է գցել մյուս սարքի մեջ, որ 2 հատ տոմս վերցնի QR-ով, այդ 200 դրամն էլ է կուլ տվել, տոմս չի տվել։


Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն, այս ցրտին»:

 
 
1/2990
bottom of page